Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակվել են Հայաստանի Հանրապետությունում քվեարկության նախնական արդյունքները։
Այս պահի դրությամբ հաշվարկվել է 462,175 ընտրողի ձայն։ Առաջատարը ՀՀ-ում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է (266157 ձայն, 57.90%), 2-րդը «Հայաստան» դաշինքն է (87305 ձայն, 18.99%), 3-րդը՝ «Պատիվ ունեմ»-ը (23947 ձայն, 5.21%)։
4․ ԲՀԿ․ 20978 ձայն, 4.56%,
5․ «Հանրապետություն» կուսակցություն․12533 ձայն, 2.73%։