«Արձանագրենք, որ ՀՀ ժողովուրդը խոսեց, և ՀՀ ժողովուրդը կայացրեց իր որոշումը, և այդ որոշման բովանդակությունը պարզ է։ Այն ձևակերպվել է դեռևս նախընտրական քարոզարշավի ժամանակ; Տեղի ունեցավ այն, ինչ կանխատեսվում էր։ Իսկ կանխատեսվում էր, որ ՀՀ քաղաքացին այս ընտրություններում անխուսափելիորեն հաղթելու է»,-այս մասին հայտնել է Նիկոլ Փաշինյանը՝ ՔՊ կուսակցության նախընտրական շտաբում ելույթի ժամանակ։
Փաշինյանը ևս մեկ անգամ իմ շնորհակալություն է հայտնել ՀՀ բոլոր քաղաքացիներին․ «Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ բոլոր մարզերի, բոլոր քաղաքների, գյուղերի բնակիչներին, ուզում շնորհ հայտնել Երևանի բոլոր բնակիչներին, բոլոր վարչական շրջաններին, բոլոր թաղերին։ Ուզում եմ թվարկել և հնարավորինս հասցեական դարձնել իմ շնորհակալությունները»։
Նա նշել է, որ ժողովուրդը վերջին երեք տարվա մեջ արեց երկրորդ հեղափոխությունը։
«Եթե առաջինը, ինչպես խոսել ենք, ոչ բռնի, թավշյա հեղափոխություն էր, 2021թ․-ին տեղի ունեցավ կրկին ոչ բռնի, բայց այս անգամ պողպատե հեղափոխություն։ Եվ ինչ պայմանավորվել ենք, բոլորը հատիկ-հատիկ ի կատար կածվեն անխուսափելիորեն և անբեկանելիորեն։ Բոլոր պայմանավորվածություներրը այլևս ժողովրդի կամքն են, և ժողովրդի կամքը պիտի ի կատար ածվի անխուսափելիորեն բոլոր քաղաքներում և բոլոր մարզերում, բոլոր ոլորտներում, բոլոր նախարարություններում, գերատեսչություններում, ՏԻՄ-երում։
Հենց առաջիկա օրերից մենք քաղաքական կոնսուլտացիաներ կսկսենք ընտրություններին մասնակցած բոլոր առողջ ուժերի հետ՝ հասկանալու նրանց պատկերացումները մեր քաղաքական կյանքի և հանրային ներուժի կոնսոլիդացման մասին»,-նշել է նա։