«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Գոռ Սեդրակյանի ձերբակալումը դատարանը իրավաչափ է ճանաչել

Փաստաբան Գայանե Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դատավոր Մ.Մարտիրոսյանն «անփոխարինելի անհույս է»

Քիչ առաջ «Պատիվ ունեմ» Դաշինքի պատգամավորության թեկնածու Գոռ Սեդրակյանի ձերբակալումը համարեց իրավաչափ այն դեպքում, երբ վերջինս ձերբակալվել է առանց ԿԸՀ համաձայնության։

Այլ կերպ ասած՝ անձեռնմխելիությունը հաղթահարված չէ։

Առանց ԿԸՀ համաձայնության ձերբակալել կարելի է բացառապես այն դեպքում, երբ անձը բռնվել է հանցանքը կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո։

Այսպես, ըստ քննիչի ներկայացրած նյութերի քրեական գործը հարուցվել է դեռևս 16.06.2021թ., ըստ նույն որոշման նկարագրական մասի Գ.Սեդրակյանն իրեն վերագրվող արարքի կատարումը ավարտին է հասցրել 14.06.2021թ., սակայն ձերբակալվել է 19.06.2021թ.:

Ու այս պայմաններում Դատարանն արձանագրել է, որ անձեռնմխելիության հաղթահարման կարիք չի եղել , քանի որ Սեդրակյանը բռնվել է հանցանքը կատարելուց անմիջապես հետո։

Ձերբակալման նպատակին անդրադառնալով նշեմ, որ նույն գործով մյուս 2 կասկածյալներին (որոնցից մեկը կասկածվում է նույն հոդվածով սահմանված արարք կատարելու մեջ) ՀՔԾ-ն իր որոշմամբ ձերբակալումից ազատ է արձակել՝ գտնելով, որ պետք է հաշվի առնել բնակության վայր ունենալու հանգամանքը և ընտրել ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց, սակայն նույնական պայմաններում Գոռ Սեդրակյանի վերաբերյալ նման որոշում չեն կայացրել, չեն հիմնավորել ձերբակալման նպատակն ու անհրաժեշտությունը, սակայն անգամ այդ հանգամանքը այս Դատարանի նկատմամբ չազդեց։

Չմոռանամ նշել, որ դատավոր Մարտիրոսյանը խորհրդակցական սենյակից դուրս եկավ այն ժամանակ, երբ արդեն համացանցում լուրեր էին տարածված, իբրև ՔՊ-ն առաջատար է»,-գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել