Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակվել են Երևանում քվեարկության նախնական արդյունքները։
Այս պահի դրությամբ հաշվարկվել է 19,013 ընտրողի ձայն։ Առաջատարը Երևանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է (7745 ձայն, 40.98%), 2-րդը «Հայաստան» դաշինքն է (5161 ձայն, 27.31%), 3-րդը՝ «Պատիվ ունեմ»-ը(995 ձայն, 5.26%)։
Ամենաքիչ ձայնը, այս պահի դրությամբ, հավաքել է Համահայկական ազգային պետականություն կուսակցությունը (12 ձայն, 0.06%)։