Ընտրատեղամասը փոքր է, կուտակումների դեպքում խնդրում ենք՝ դրսում սպասեն․ հանձնաժողովի նախագահ

Գյումրու 31/52 ընտրատեղամասում ընտրողների ընդհանուր թիվը 807 է։ Ժամը 15։52-ի դրությամբ ընտրությանն է մասնակցել 472 քաղաքացի։

Այս պահին ընտրատեղամասում քվեարկությունը հանգիստ է ընթանում։ Իրավաբան․net-ի լրագրողի հետ զրույցում հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Խաչատրյանը նշեց, որ միջադեպեր չեն արձանագրվել։

«Մինչև հիմա ոչ մի միջադեպ չի արձանագրվել»,- ասաց նա։

Հանձնաժողովի նախագահը նշեց, որ ընտրատեղամասը փոքր է, և եթե կուտակումներ լինում են, քաղաքացիներին խնդրում են դրսում սպասել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել