Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնում է․
«Ազատաշեն գյուղում գործող թիվ 11/11 ընտրատեղամասին հարող տարածքում այսօր տեղի է ունեցել վիճաբանություն մի քանի անձանց, այդ թվում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից մեկի պատգամավորության թեկնածուի և այդ ուժի նրա վստահված անձի մասնակցությամբ, որի ընթացքում գազային ատրճանակից արձակվել է կրակոց:
Ստացված ահազանգի հիման վրա ժամանած Ոստիկանության ծառայողների կողմից օպերատիվ կերպով իրականացվել են համապատասխան միջոցառումներ, զենքը վերցվել է: Կրակոցից տուժածներ չկան:
Նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ Արարատի մարզի դատախազության կողմից արդեն ՀՀ ՔԿ Մասիսի բաժնին տրվել է հանձնարարություն՝ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 149.2-րդ հոդվածի 2-րդ մասի և 154.4-րդ հոդվածի հատկանիշներով հարուցել քրեական գործ և նախաքննության շրջանակներում պարզել դեպքի բոլոր հանգամանքները»: