Ես ուզում եմ հունիսի 21-ին գլուխս բարձր գնալ Եռաբլուր․ Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել՝է ասելով․

«Մեր քաղաքացիները քարոզարշավի ժամանակ և դրանից առաջ ամեն օր առիթ են ունեցել լսել հոգեպես անհավասարակշիռ կապիտուլյանտի ճղճղոցները և հակառակ դրան երկիրն այս աղետալի իրավիճակից հանելու մեր ծրագրերը և տեսել են կիրթ, պատվախնդիր ու բանիմաց մեր թիմակիցերին ու համեմատության մեջ դրել անհայրենիք, անհավատ, անպատիվ այս իշխանական թայֆայի հետ։

Հարգելի հայրենակիցներ, հունիսի 20-ին ամեն  ինչ ձեզնից է կախված, ձեզ խոստումներ շռայլած, բայց ցինիկաբար խաբած, հայրենիքին դավաճանած այս օտարածին իշխանությունը մեզ հասցրել է և կանգնեցրել է վտանգավոր ջրբաժանի առջև։

Դուք եք որոշելու, թե ինչպիսի է լինելու մեր պետության ապագան կամ առանց չափազանցության, պետություն այլևս լինելու՞ է, թե՝ ոչ։

Ես ապավինում եմ ձեր ողջամտությանը և ուզում եմ հավատալ, որ ձեզ համար միևնույն չէ, թե որքան երիտասարդ կյանքեր զոհաբերվեցին, որպեսզի մեր պապերի այս սրբազան հողի վրա մենք բոլորս շարունակենք սերնդեսերունդ ապրել ազատ, անկախ, հզոր պետության մեջ, որպեսզի ստիպված չլինենք դեգերել օտար ափերում՝ թողած մեր հողն ու ջուրը, որպեսզի մեր եկեղեցիների զանգերը ղողանջեն և կիրակնօրյա պատարագի կանչեն, այլ ոչ թե պատերազմ գուժեն։

Ես ուզում եմ հունիսի 21-ին գլուխս բարձր գնալ Եռաբլուր, գնալ Ստեփանակերտի հուշահամալիր-պանթեոն և իմ մարտական ընկերներին ասել, որ Հայրենիքը, որի համար իրենց կյանքը տվեցին, փրկված է՝ փրկված է վախկոտ, դավաճան, օտարի շահերը սպասարկող իշխանություններից, և մենք պատվով պահելու ենք մեր հող հայրենին»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել