Զորամասերից մեկում մարտական հերթափոխ է իրականացվել

3-րդ զորամիավորման զորամասերից մեկում հունիսի 18-ին իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ։

Անցկացվել է շարային ստուգատես, որի ընթացքում ստորաբաժանման հրամանատարներն ու​ մարտական դիրքերի ավագները ստուգել են անձնակազմի հանդերձանքը, սպառազինությունը, համապատասխան փաստաթղթերի առկայությունը։

Զինծառայողները հրահանգավորվել են մարտական հերթապահության ընթացքում անվտանգության կանոնների պահպանման, զգոնության և առաջադրված մարտական խնդիրների կատարման վերաբերյալ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել