Ես ձեզ խոստանում եմ, այդ մարդիկ շատ երկար տարիներ արևը ճաղերի հետևից են տեսնելու. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով անդրադարձել է այն խոսակցություններին, որ վարչական լծակները կիրառելով համայնքապետարաններում և մարզպետարաններում ճնշումներ են գործադրվում աշխատակիցների վրա:

«Ամեն ինչ սկսվել էր նրանից, որ Գորիսի մշակույթի տնօրենը ստիպել էր աշխատակցին չգնալ ՔՊ-ի քարոզարշավին և գնալ «Հայաստան» դաշինքի քարոզարշավին: Դրա կուլմինացիան էլ եղավ այսօր հրապարակված գաղտնի ձայնագրությունը, որն արվել է «Իզմիրլյան» ԲԿ-ի կենտրոնի տնօրենի և աշխատակիցների հանդիպումից, որտեղ այդ չմարդը իր աշխատակիցներին սպառնում է կոշտ վերաբերմունքով և այլնով: Ու ասում է, որ ինքն անուն առ անուն, հատ-հատ կարող է ստուգել, արդյոք նրանք գնացել են ընտրության, թե ոչ»,-ասաց Վահագն Ալեքսանյանը:

Նրա խոսքով՝ իրենց աշխատակիցներին ճորտի տեղ դնողները շատ-շատ-շատ երկար տարիներ են անցկացնելու ճաղերի հետևում:

«Այն բոլոր մարդիկ, ովքեր սպառնում են, կշտամբում են իրենց աշխատակիցներին քաղաքական հայացքների համար: Պարտավորեցնում են մասնակցել այս կամ այն հանրահավաքին, պարտավորեցնում են քվեարկել այս կամ այն ուժի օգտին, այդ բոլոր մարդիկ շատ երկար տարիներ են անցկացնելու բանտերում: Բոլոր նման տնօրեններին ու աշխատակիցներին մի հորդոր ունեմ՝ իշխանությունը Հայաստանում դուք եք ու դա չի փոխվելու: Ձայնագրեք ձեզ ճորտերի տեղ դնողներին, ձայնագրեք նրանց խոսքերը ուղարկեք ինձ, եթե իրավապահներին չեք ցանկանում ուղարկել ու ես ձեզ խոստանում եմ, այդ մարդիկ շատ երկար տարիներ արևը ճաղերի հետևից են տեսնելու»,-նշում է Վահագն Ալեքսանյանը:

Նա նշում է, որ Հայաստանում չի լինելու վերադարձ ճորտատիրությանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել