Դուք չեք հոգնե՞լ աղմուկ աղաղակից, թքախառը ճղճղոցներից. Արթուր Վանեցյանի ուղերձը

«Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ Արթուր Վանեցյանը ուղերձ է հղել, որում ասված է.

«Եկեք դուրս նետենք պարտվածին մեր միջից ու ընտրենք գալիք հաղթանակները: Եկեք մերժենք սուտը և ապրենք արժանավայել, իրար հարգելոբ: Եկեք հանենք մեր կյանքից չընդհատվող խելագարությունը ու մի պահ հանգիստ հասկանանք՝ ո՞նց ենք դուրս գալու այս ավերակներից:

Հայաստանցիներ.

Դուք չեք հոգնե՞լ աղմուկ աղաղակից, թքախառը ճղճղոցներից, այս փնթի հարայհրոցից, դուք չեք զզվե՞լ: Եկեք լռեցնենք գժվացնող աղմուկն ու ընտրենք խաղաղ աշխատանքը, ընտրենք լուռ կառուցելը և հանգիստ մեր շահերն առաջ տանելը»:

Մանրամասները՝ տեսանյութում 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել