Սյունիքում իմ այցից հետո հետցնցումներ են սկսվել, Վայքում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Նա անդրադարձավ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի այսօրվա հայտարարությանը։
«Ես զգուշացրել էի, որ աշխատողների նկատմամբ չփորձեք քաղաքական ներգործություն ցուցաբերել, դուք կարմիր գիծն անցել եք, ինչը նշանակում է, որ կապույտ չագուչն առաջինը ձեր գլխին է ջարդվելու», – ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա խորհուրդ տվեց «ասֆալտի վաննաներ» ընդունել։ Նշենք, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը Նիկոլ Փաշինյանի հնչեցրած սպառնալիքների փաստով հաղորդում կներկայացնի իրավասու պետական մարմիններին։
Մանրամասները՝ տեսանյութում։