«Ուզում եմ ձեզ մի բան բացահայտել՝ երեկ երեկոյան ստացել եմ մեր ուսումնասիրությունների տվյալները: Ուսումնասիրություններն իրականացվել են խոշոր քաղաքներում, և ոչ թե հեռախոսազանգերով, այլ կոնկրետ շփումներով: Այս պահին «Լուսավոր Հայաստանը» գտնվում է 3-րդ տեղում»,-այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Էդմոն Մարուքյանը:
Նա նշեց, որ որևէ տոկոս չի ասելու, ընտրությունների օրը մարդիկ կտեսնեն, որ ինչ-որ ասել է այդպես է լինելու:
Մարուքյանի խոսքով՝ իրենց ազգային միասնության և համերաշխության կոչը էֆեկտ է տվել:
«Այդ դահլիճային և արհեստական ցույցերը մենք ուղղակի մի կողմ են դրել: Մեզ պետք է, որ մեր ուղերձն հասնի նրանց, ովքեր մեր ընտրողները չեն»,-նշեց ԼՀԿ առաջնորդը: