Ազգային ժողովի հերթական նիստը սկսելու համար քվորում չապահովվեց:
Գրանցվել է 10 պատգամավոր: Նիստը նախագահող Լենա Նազարյանը հայտնեց, որ քվորում չկա, ինչը ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն նշանակում է, որ գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, բայց ոչ ավելի, քան 4 ժամ:
Խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը հիմնականում նախընտրական քարոզարշավ են իրականացնում:
Հայաստանում հունիսի 7-ին մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը, այն կտևի մինչև հունիսի 18-ը: Ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին: