ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կապանում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասել է․
«Մեկը կա, ասում է՝ Կարեն Կարապետյանին կառաջարկեմ վերադառնա, պաշտոն ստանա, պաշտոն է բաժանում։ Կարեն Կարապետյանի համար մի հատ անեկդոտ կա, որ ասում է՝ մի հատ կողմոնորշվի՝ դու որսո՞րդ ես, թե՞ չգիտեմինչ։
Լրիվ դարձել է անեկդոտի հերոսը՝ «мальчик на побегушках»։ Վայ, գնդակը դաշտից դուրս եկավ, վազի, վազի, վազի բեր։ Էդ գործազուրկը, երիտասարդ թոշակառուն, ինչ-որ գործեր է բաժանում, հեսա կասի՝ Վնեցյան Արթուրին ինչ գործ է տալիս, Սերժ Սարգսյանին ինչ գործ է տալիս։
Դուք ՀՀ-ում գործ տալու հնարավորություն այլևս երբեք չեք ունենալու։ Էդ ես եմ բոլորիդ գործ տալու։ Գիտե՞ք՝ ինչ գործ, էն, որ ասում եք՝ կռելու ենք, կռելու ենք, դու քյարփինջ եք կռելու Հայաստանում կառուցվելիք 500 մանկապարտեզի, 300 դպրոցի, 2600 կմ ճանապարհի համար։
Եվ ես եմ էդ գործը ձեզ տալու։ Եվ այդ գործը դուք անելու եք ժողովրդի առաջ և հատուցելու եք մինչև վերջին կոպեկը ժողովրդից գողացածի»։
Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը իր տված հարցազրույցներից մեկում ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի մասին ասել էր․
«Ես ափսոսում եմ, որ նա հեռացավ։ Կարծում եմ, որ այն, ինչ տեղի ունեցավ այն ժամանակ, ուղղակի ոչ ճիշտ էր։ Համենայնդեպս, իմ կողմից առաջարկություն կլինի»։