Չագուճով վազող հոգեկան խանգարում ունեցող անձը ոչ թե ասֆալտին փռող է, այլ ասֆալտ փռող է. Արթուր Վանեցյան

Մեր երկրի տարբեր հատվածներում չագուճով վազող հոգեկան խանգարում ունեցող անձը ոչ թե ասֆալտին փռող է, այլ ասֆալտ փռող է. «Երկիր մեդիա» հեռուսատաընկերության եթերում ասել է «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը։

Անդրադառնալով «Պատիվ ունեմ»դաշինքի թեկնածուին ընտրակաշառքի գործով առաջադրված մեղադրանքին, Վանեցյանն ասել է, թե դա միանշանակ շինծու գործ է։

«Որևէ աղերս չունի իրականության հետ, ուղղակի չեմ ուզում նախաքննական գաղտնիք բացեմ, բայց հավաստիացնում եմ, որ այն ցուցակը, որը ներկայացվել է, թե իբր դրանում եղած մարդկանց՝ մոտ 147 հոգի, կաշառք է բաժանվել, հավաստիացնում եմ, որ դրանից 40-ն առնվազն կամ Հայաստանում չեն, կամ մահացած են։ Մնացածը նախաքննությունը ցույց կտա» , -ասել է Վանեցյանը։

Նա նշել է, թե այդ գործը բացառապես քաղաքական հետապնդում է և մեկ նպատակ ունի՝ վախեցնել իրենց կողմնակիցներին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել