«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երթ է անկացնում Քաջարանում։ Նրանք երթի ժամանակ մի պահ կան առան, զգուշացրին, որ տարածքում հոգեհանգստի արարողություն է։
«Էդտեղ հոգեհանգիստ կա՞, հա՞: Եկեք մեկ րոպե լռությամբ հարգենք հանգուցյալի հիշատակը: Լուռ ենք անցնում այս հատվածով: Աստված հոգին լուսավորի»,-ասաց վարչապետի պաշտոնակատարը:
Այնուհետև նրանց միացավ մի քաղաքացի և Աննա Հակոբյանին ասաց, որ իրեն ծաղիկ նվիրած Արուսիկին գործից հանել են:
«Կգանք այդտեղ բոլորին գործից կհանենք»,-արձագանքեց Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում