Այսօրվա հավաքը արտոնված չի եղել․ Գորիսի փոխքաղաքապետ

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօր՝ հունիսի 15-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից Գորիսում իրականացրած հավաքը արտոնված չի եղել։

«Գորիսի Ոստիկանապետը խուսափեց բանավոր պատասխանել իմ այն հարցին, արդյոք հավաքն արտոնվա՞ծ էր:

ՀՀ Ոստիկանություն արձագանքեք….

Հ.Գ. ասեմ ավելին, խոսքս ուղղում եմ թրքահպատակներին, էրդողանն ու ալիևը որոշում են մեր ապագան` Հայկական Շուշիում հենց այս պահին, իսկ նիկոլը կլոունադա է իրականացնում Սյունիքում ու պղծում մեր սուրբ հողը……

Աստված ների մեզ, մեղավորներիս…..»,- գրել է նա։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել