«Շոփ ամառ». Visa Gold 50,000 ՀՀ դրամ գումարով և Visa Platinum 500,000 ՀՀ դրամ գումարով վճարային քարտեր ստանալու հնարավորություն Ամերիաբանկից

Արտերկրի օնլայն խանութներից գնումներ կատարող հաճախորդների համար Ամերիաբանկը մեկնարկում է անչափ ամառային  «Շոփ ամառ» գովազդային վիճակախաղը: 

Այն ֆիզիկական անձ հաճախորդները, ովքեր Ամերիաբանկի Visa քարտով սթ. հունիսի 15-ից մինչև սեպտեմբերի 15-ը ներառյալ  արտերկրի օնլայն խանութներից կկատարեն 5 և ավելի գործարք` 50,000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, կստանան հնարավորություն մասնակցելու գովազդային վիճակախաղին և հաղթելու հետևյալ նվերներից մեկը.

– 100 հատ Visa Gold վճարային քարտ` յուրաքանչյուրը 50,000 ՀՀ դրամ գումարով  

– 5 հատ Visa Platinum վճարային քարտ` յուրաքանչյուրը 500,000 ՀՀ դրամ գումարով  

Վիճակահանությունը կիրականացվի Ամերիաբանկի ֆեյսբուքյան էջի ուղիղ հեռարձակման միջոցով մինչև 2021թ. հոկտեմբերի 15-ը ներառյալ։ Վիճակախաղի արդյունքներով հաղթող կճանաչվեն այն հաճախորդները, որոնց` Բանկում գրանցված էլեկտրոնային հասցեին ուղարկվող անհատական կոդերը վիճակահանության սկզբունքով կընտրվեն Google Number Generator-ի միջոցով: Արդյունքները կհրապարակվեն Ամերիաբանկի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում մինչև 2021թ. հոկտեմբերի 15-ը, ժամը 23:59:

«Շոփ ամառ» գովազդային վիճակախաղի մասնակցության կանոններին և պայմաններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ` https://bit.ly/3gnwtif:

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 

Ամբողջական տեղեկատվության համար  այցելել www.ameriabank.am կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով;

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել