Հունիսի 12-ին հայկական կողմին վերադարձված 15 գերիների մեջ էր նաև Նարեկ Սիրունյանը։
«Բոլորիդ ցավը տանեմ․․․ Եկել եմ, ցավդ տանեմ, պրծանք, ժողովուրդ, սաղ գալու են, մեկ-մեկ գալու են»,-մորը գրկած ասում է Նարեկը։
Նա նշեց, որ վիրավորում է ստացել։ «Ասում էին էս ինչ հայ ես, 5 տեղից վիրավոր ես, չես մեռե՞լ, հա՞։ Հայ եմ, հայի արյունա։ Մենք չկոտրվող ազգ ենք։ Ինչքան զոհ ենք ունեցել, Աստված բոլորի հոգին լուսավորի»,-հուզված ասում է Նարեկը։
Նարեկին ողջ համայնք էր դիմավորում։
Մանրամասները՝ տեսանյութում