«Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանն Ավշար համայնքում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ դաշնակները Թուրքիայի դրոշն են այրում. «Մեղավոր ենք, որ Թուրքիայի դրոշի հետ իրեն էլ չենք այրել»,-շեշտեց նա:
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը չի խոսում այն մաս, որ Էրդողանն ու Ալիևը այսօր հանդիպում են Շուշիում, այլ խոսում է Դաշնակցության դրոշ այրելու մասին:
«Հավանաբար ծանր է տանում, որ մենք այրել ենք Թուրքիայի դրոշը, շարունակելու ենք ի հեճուկս իրեն ու մեր թշնամիների»,-նշեց Իշխան Սաղաթելյանը:
Ռոբերտ Քոչարյանը ևս անդրադարձավ այդ հարցին:
«Դա ասում է Շուշին և Հադրութը հանձնողը, սա է այն իրավիճակը, որում մենք բոլորս հայտնվել ենք»,-նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում