Ընտրական հանցագործության վերաբերյալ 138 հաղորդում է ստացվել, 6 քրեական գործ է հարուցվել. Դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազի հրամանով 2021թ. հունիսի 20-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի կողմից նախընտրական շրջանի հետ կապված հունիսի 14-ի տվյալներով ստացվել և ուսումանսիրվել է ենթադրյալ ընտրական իրավախախտման վերաբերյալ ընդհանուր 140 հաղորդում, ահազանգ: 

Այս մասինտեղեկանում ենք Գլխավոր դատախազությունից:

Դրանցից՝ 

  • 43-ը զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներ են, 
  • 44-ը ֆիզիկական անձի կողմից տրված հաղորդումներ են, այդ թվում՝ նաև ՀՀ դատախազության թեժ գծի միջոցով ստացված, 
  • 29-ը սոցիալական ցանցերում քաղաքացիների կողմից կատարված գրառում են, 
  • 24-ը՝ ոստիկանության աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալներ:  

Հաղորդումներով ներկայացված առերևույթ հանցավոր իրավախախտումներից 86-ը վերաբերում են ընտրակաշառք տալուն (ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդված), 9-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 149 հոդված), 24-ը՝  նախընտրական քարոզչությանը խոչընդոտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի  149.1-րդ հոդված), իսկ 19-ը այլ բնւյթի են (ՀՀ քրեական օրենսգրքի 185, 177, 137 և այլ հոդվածներ): 

Վերոնշյալ 138 հաղորդումներից 42-ը ուղարկվել են հետաքննության կամ նախաքննության մարմիններ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ: Արդյունքում դրանցից 10-ով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին, 26-ով նյութերի նախապատրաստման գործըթնացը շարունակվում է, իսկ 6 դեպքի առթիվ հարուցվել են քրեական գործեր: 

Մասնավորապես՝ քրեական գործերից՝ 

  • մեկը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասով, 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 154.9-րդ հոդվածի 1-ին մասով, 
  • մեկը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասով և 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 
  • մեկը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանշներով,
  • մեկը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով,
  • մեկը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով,
  • մեկը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Նշված քրեական գործերից երկուսով 10 անձի առաջադրվել են մեղադրանքներ, որոնցից 2-ը հանդիսացել են ընտրություններին մասնացկող քաղաքական տարբեր ուժերի պատգամավորության ցուցակներում ընդգրկված թեկնածուներ: Նշվածնեից 3 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:  

Ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ վերացական և ընդհանուր բնույթի տեղեկություններ պարունակած 96 հաղորդում ուղարկվել են ՀՀ ոստիկանություն՝ դրանցում նշվող հանգամանքների պարզման նպատակով անհրաժեշտ ստուգողական գործողություններ կատարելու համար: Իրականացված օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում նշվածներից 26-ով ներկայացված տեղեկությունները չեն հաստատվել և դրանք թողնվել են անհետևանք, իսկ 70-ը գտնվում է ստուգողական գործողությունների ընթացքում:

 ՀՀ գլխավոր դատախազություն ստացվել են ընտրություններին և ընտրական իրավունքին վերաբերող ևս 16 դիմումներ, որոնք, սակայն, ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության մասին տվյալներ չեն պարունակել: Դրանց կապակցությամբ քաղաքացուն պատշաճ կերպով տրվել են պարզաբանումներ, առանձին դեպքերում դիմումն ուղարկվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քննարկմանը:

  

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել