Ավշար համայնքում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքի ժամանակ Ոստիկանության ներքին զորքերի հատուկ վաշտի սերժանտ Միսաք Պետրոսյանը հայտարարությամբ հանդես եկավ:
«Կարողացա իմ մեջ ուժ գտնել, ինչպիսին, որ կցանկանայի բոլորին տեսնել: Կոչ եմ անում ՀՀ Ոստիկանության պետ Վահե Զազարյանին, առաջին տեղակալին, որպեսզի չկատարեն խեղկատակ վարչապետի հրամանները: Ես էլ պիտի գնայի Սյունիք նույն կերպ զինված, հագած, կապած»,-ասաց ոստիկանը:
Նա ասաց, որ աշխատանքից դուրս է գալիս:
Մանրամասները՝ տեսանյութում