2018 թվականի իշխանափոխությունից հետո առաջին հարձակումը եղել է 3 ուղղություններով. Ռոբերտ Քոչարյան

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մասիս քաղաքում քարոզարշավի ժամանակ ասաց, որ  2018 թվականի իշխանափոխությունից հետ առաջին հարձակումը եղել է 3 ուղղություններով:

«Բանակի վրա հարձակվեցին, եկեղեցու վրա և դպրոցի վրա: Իմ համոզմամբ, ով որ «պուլտը» ձեռքին պահում է, լավ էլ հասկանում է ինչի այդ երեք ուղղություններով հարված հասցվեց: Դրանից հետո նախարար նշանակեցին մի մարդու, ով ինչ-որ «բախչեվոյ» մականուն ուներ և հայտնի էր իր հայացքներով»,-նշեց նա:

Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ նպատակը մեկն էր, ազգային արժեքային համակարգին հարված հասցնել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել