Առաջին դասարանցիների համար պահանջվող փաստաթղթերի ցանկը. ԿԳՄՍՆ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Առցանց հայտագրումից հետո առաջին դասարան հաճախող երեխաների՝ դպրոց ընդունվելու համար պահանջվող փաստաթղթերը ծնողները պետք է ուսումնական հաստատություն ներկայացնեն` համաձայն 1640-Ն հրամանով սահմանված կարգի։

 Սովորողին դպրոց ընդունելու համար ծնողը ներկայացնում է`

  • Դիմում` ուղղված տնօրենին:
  • Երեխայի հանրային ծառայության համարանիշի կամ դրանից օրենքով սահմանված կարգով հրաժարված լինելու մասին տեղեկանքի պատճենը։ Տնօրենի «Իսկականի հետ ճիշտ է» մակագրությամբ պատճենը պահպանվում է սովորողի անձնական գործում:
  • 2 լուսանկար՝ 3×4 չափսի:

ԿԳՄՍ նախարարությունը ստացել է ահազանգեր, որ որոշ դպրոցներ պահանջում են բժշկական տեղեկանք, երեխայի առցանց հայտագրման ծածկագիրը (կոդը) և այլն։ 

Ուշադրությո՛ւն դպրոցը, բացի վերոնշյալ փաստաթղթերից, իրավունք չունի պահանջելու որևէ այլ փաստաթուղթ։

Ծնողները փաստաթղթերը կարող են դպրոց ներկայացնել յուրաքանչյուր աշխատանքային օր»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել