«Մենք մեր դաշնակիցների աջակցությամբ սահմանային իրադրությունը պետք է լուծենք խաղաղ ճանապարհով, որովհետև դրա հնարավորությունն իրապես կա: Ադրբեջանի զորքերն աներկբայորեն պետք է դուրս գան Հայաստանի սահմաններից անդին և այս տեսակետը պաշտպանում է ողջ միջազգային հանրությունը»,-այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, Սիսիանում քարոզարշավի ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նա ասաց, որ ռուս գործընկերների հետ ամենօրյա կապի մեջ են:
«Սահմանային կետերի երկայնքով պետք է տեղակայվեն ռուս սահմանապահների ներկայացուցիչներ, որոնք նաև միջազգային դիտորդների հովանու ներքո պետք է տեղի ունենա Սոթքից Խոզնավար սահմանային կետերի ճշգրտում և սահմանների դելիմիտացիա և դեմարկացիա»,-նշեց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մինչ այդ իրենք հայտարարել էին, որ զորքերը հայելային եղանակով պետք է վերադառնան մշտական տեղակայման վայրեր:
«Այո՛, ես մտածում եմ և կասկածում եմ, որ այս միջադեպերով փորձ է արվում ազդել Հայաստանում ընտրությունների վար»,-նշեց վարչապետի պաշտոնակատարը:
Մանրամասները՝ տեսանյութում