Այդ մարդը բացահայտ ասում է, ներողություն՝ չմարդը, որ եթե ինքը 60% չտանի, ապա խնդիրներ են առաջանալու, այս մասին Լոռիում հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Հիմա ինքն ինչ ուզում, անում է։ Տեսնում ենք չէ՞ ձեռքն ինչ է, երևի ուզում է ինչ-որ մի անգամ ձեռքից վերցնեն, գլխին տան, որ հասկանա՝ ինչ է», – ասել է նա։
Սերժ Սարգսյանն ընդգծել է՝ ամեն ինչ տեսել ենք՝ պարտություն, հազարավոր երիտասարդների մահ, տակը մնացել է քաղաքացիական պատերազմ։
«Էդ մեկն էլ թող ցույց տա, որ մեր արժանապատվությունը հասնի զրոյի», – ասել է ՀՀ երրորդ նախագահը։
Սերժ Սարգսյանը հայտարարել է՝ պետք է ձեռքներին դագանակ ունենան, որ ով մուրճով գա, դագանակով գլխին տան, ուրիշ ձև չկա։