Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սիսիանում ևս հայտարարեց, որ պետք է իրեն տալ պողպատե մանդատ և ցուցադրեց արդեն հայտնի մուրճը, որը համարում է պողպատե մանդատի սիմվոլը:
«Շատ-շատ տեղերից, ներառյալ այստեղից, հանելու ենք ժանգոտած մեխերին, տարբեր քաղաքապետարաններում ծվարած դուրսպրծուկներին, որովհետև Սյունիքը նրանց համար հայրենիք չէ, այլ մաքսային տերմինալ»,-ասաց վարչապետի պաշտոնակատարը:
Նա ասաց, որ իրեն տված մանդատով ջարդելու են բոլորի հաշիվները, բոլոր ՍՊԸ-ները:
«Այս հանցագործ դուրսպրծուկներին հատ-հատ ծակերն ենք կոխելու, ձեր անունից»,-նշեց Նիկոլ Փաշինյնաը:
ՔՊ առաջնորդի խոսքով՝ միայն ինքը չի գնացել Սյունիք, Հայաստանի բոլոր մարզերից, բոլոր քաղաքներից ներկայացուցիչներ են գնացել:
Մանրամասները՝ տեսանյությում