Պաշտոնանկություն ու նոր նշանակում վարչապետի աշխատակազմում՝ Տիգրան Ավինյանի որոշմամբ

Վարչապետի պարտականությունները կատարող, փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը հունիսի 14-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

« Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով`

1. Արմենակ Վարուժանի Խաչատրյանին ազատել վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի տեղակալի (պաշտոնի ծածկագիրը՝ 06-13-Ղ3-1) պաշտոնից»։

Տիգրան Ավինյանի հունիսի 15-ի որոշման համաձայն, Արմենակ Խաչատրյանը նոր պաշտոն է ստացել։

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերը և Արմենակ Խաչատրյանի դիմումը՝

1. Արմենակ Վարուժանի Խաչատրյանին նշանակել վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ (պաշտոնի ծածկագիր՝ 06-8-Ղ1-1)։

2. Արմենակ Վարուժանի Խաչատրյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել