«Առանց բարձրախոսի, առանց իր այցն ազդարարող բարձրահունչ երաժշտության, առանց մարդկանց` իրեն հարմար վայրում հավաքելու է նախընտրական քարոզարշավն անցկացնում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը»,-նշում է «Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակի 3-րդ համարը՝ կուսակցության առաջին կին թեկնածու Անի Խաչարյանը։
Նա նշեց, որ այսօր՝ հունիսի 10-ին, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ Հրազդան քաղաքում ուղիղ տեսակապի միջոցով, կպատասխանի հրազդանցիների հարցերին։