Կառավարությունը հունիսի 10-ին որոշում ընդունեց կենսաթոշակների վճարումների հետ կապված։
Հարցը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։
««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի հունիսի 18-ի ՀՕ-322-Ն oրենքի համաձայն սահմանված է, որ 2021 թ. հուլիսի 1-ից Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում կենսաթոշակը և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկի կամ Ազգային օպերատորի (Հայփոստի) միջոցով բացառությամբ Օրենքով նախատեսված դեպքերի` օրինակ, երբ կենսաթոշակառում 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ է, կամ լրացել է կենսաթոշակառույի 75 տարին, կամ երբ կենսաթոշակը վճարվում է լիազորագրով կամ 14 տարին լրացած անչափահասին։
Քանի որ Ազգային օպերատորի միջոցով անկանխիկ եղանակով կենսաթոշակը վճարելու համար պայմանագրի օրինակելի ձև որևէ իրավական ակտվ սահմանված չէ՝ կառավարությունը նոր որոշում է ընդունում։
Կենսաթոշակն անկանխիկ եղանակով՝ Ազգային օպերատորի միջոցով ստանալու համար կենսաթոշակառուն (անչափահասի կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում նրա օրինական ներկայացուցիչը) Ազգային օպերատորի հետ կնքում է Էլեկտրոնային փողի հաշվառման հաշվի բացման և համալրման պայմանագիր: Կենսաթոշակառուի պահանջով նրան տրամադրվում է Էլեկտրոնային փողի հաշվառման հաշվի բացման և համալրման պայմանագիր կնքելը հավաստող տեղեկանք՝ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանմանը ներկայացնելու համար։
Նախատեսվել է նաև տարբերակ, որ եթե քաղաքացին ինքը չընտրի ընկերությանը, ով ումից պետք է ստանա կենսաթոշակը՝ ինչպես պետք է կատարվի գործընթացը։
Կենսաթոշակներն Ազգային օպերատորի կողմից անկանխիկ եղանակով վճարման ծառայությունների մատուցման պայմանագրի գործողության ժամկետ առաջարկվում է սահմանել մինչև 2021 թ. հոկտեմբերի 1-ը:
Տիգրան Ավինյանը նշեց, որ փոփոխությունների վերաբերյալ անհրաժեշտ է պատշաճ իրազեկում իրականացնել. «Իրազեկման աշխատանքներ պետք է իրականացվեն, որպեսզի մարդիկ հասկանան հստակ, թե ինչ են ստանում այս գործընթացում, ինչ գործողություններ իրենք պետք է անեն և ինչ հարմարավետություն է սա ապահովում նաև իրենց համար՝ հերթերում չլինելու, ինչ-որ տեղ չգնալու: Ես կարծում եմ, որ մենք դեռևս հեռավոր գյուղերի մասին հաջորդ փուլում ենք մտածելու: Սկսում ենք մեծ քաղաքաներից, հետո՝ մի քիչ ավելի մեծ գյուղերից, որից հետո նոր արդեն կանցնենք հեռավոր գյուղերին»:
Մանրամասները՝ տեսանյութում