Վարչապետի որոշմամբ՝ կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար Արթուր Թովմասյանի նկատմամբ կիրառվել է «ծառայության դադարեցում» կարգապահական տույժը:
Իրավաբան․net-ը հայտնում է, որ Թովմասյանի լիազորությունները դադարեցվել են։
Հիշեցնենք, որ ծառայողական քննությունը նշանակվել էր վարչապետի մայիսի 3-ի որոշմամբ։
Որոշմամբ կասեցվել էր Թովմասյանի պարտականությունների կատարումը՝ ծառայողական քննություն անցկացնելու ընթացքում:
Նշվում էր, որ ծառայողական քննությամբ պետք է պարզվի դեպքի հանգամանքները, պատճառները, հետևանքները, մեղավորության աստիճանը, սակայն չէր նշվել, թե ինչ դեպքի մասին է խոսքը։
Նա կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվել էր 2020-ի մայիսին։