Նիկոլը դիտավորյալ տապալել է բանակցային պրոցեսը, Սերժ Սարգսյանը փաստեր է ներկայացրել. Արմեն Աշոտյան

«Հայաստանի հանրապետական» կուսակցության անդամ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հասարակությունը սպասում է այսօր խոստացած բացահայտումներին:

Անցավ Սերժ Սարգսյանի տված 24 ժամը, և կապիտուլյանտը Հայաստանի երրորդ նախագահին ուղղված մեղադրանքների մասով՝ կոռուպցիա, կազինո, թալան, գեթ մեկ, կրկնում եմ՝ գեթ մեկ ապացույց չհրապարակեց: Այս մեղադրանքների թեման ամբողջությամբ համարենք փակված:
Ինչ վերաբերում է Սարգսյանի խոստմանը.

Քիչ առաջ Գեղարքունիքի մարզում հանդիպման ժամանակ նա հրապարակեց մի ձայնագրություն, որից պարզ է

դառնում, որ՝

Նիկոլը դիտավորյալ տապալել է բանակցային պրոցեսը:
Նիկոլը այդ քայլով պատերազմ է բերել հայ ժողովդր գլխին:
Կապիտուլյանտը Ռուսաստանին շարունակում է մեղադրել ապրիլյան պատերազմի մեջ:
Նիկոլը ազգային կարևորության հարցերով իրեն գժի տեղ է դրել արտերկրում և իր գժության գինը վճարեց 5 հազար հայ նահատակ:

Այո, սա նաև միջազգային սկանդալ է:
Սակայն ինձ համար սկանդալը երկրորդական է:
Առաջնային է այն փաստը, որ հրապարակված ձայնագրությւոնը ապացուցում է, որ Նիկոլը Հայաստանի ազգային անվտանգության թիվ մեկ սպառնալիքն է:

Մնացածի մասին տեսանյութը՝ շուտով»:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել