«Ես գիտեմ, որ այս բոլոր համակարգերի ողբերգությունը թաքնված է արդարադատության համակարգում: Ես գիտեմ, որ բոլոր համակրգերը սնվում են արդարադատության համակարգից և այսօր ոչինչ չունի արդարադատության համակարգը, որից կսնվի»,-այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, քարոզարշավի ժամանակ ասաց «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» ներկայացուցից Սեդա Սաֆարյանը:
Նրա խոսքով՝ արդարադատության համակարգը փտել և նեխել է ու չի կարողանում իր առաջ դրված խնդիրներն իրագործի:
«Դրա լավագույն դրսևորումը մենք տեսանք մարտի մեկի գործով, երբ բոլորի աչքի առաջ տեղի ունեցած հանցագործությունը և հանցագործության դեպքը Սահմանադրական դատարանի միջոցով ավիրվեց, քանդվեց և այդ հոդվածն ընդհանրապես հանվեց Քրեական օրենսգրքիրց»,-նշեց փաստաբանը:
Մանրամասները՝ տեսանյութում