«Ալիևը ուզում է, որ մենք այստեղ իրար կոկորդ կրծենք, և՛ ինքը օգտվի և՛, օգտվում է այս վիճակից»,-այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, քարոզարշավի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքով՝ 40 տոկոս չկողմնորոշված ընտրողներ կան, որոնք եթե իրենց ձայնը տան ԼՀԿ-ին, ապա իրենք կհամախմբեն մարդկանց:
«Շատ հետաքրքիր ընտրություններ են մեզ մոտ ստացվել: Հայաստանի բոլոր նախկին ղեկավարները մասնակցում են այս ընտրություններին՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Բոլորի կառավարման տարիներն էլ տեսել ենք, որի կառավարման տարիներից գոհ եք եղել, գնացեք նրան էլ ընտրեք, դժգոհ եք եղել՝ ձեր ձայնը տվեք նոր ուժին, ում տվել եք ընդդիմադիր մանդատ, ծավալել է ընդդիմադիր գործունեություն»,-ասաց ԼՀԿ առաջնորդը:
Մարուքյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները թատրոն են:
Մանրամասները՝ տեսանյութում