Կգտնվեն անհատներ և ուժեր, որոնք կփորձեն Հայաստանը թանկով վաճառել. Գարեգին Միսկարյան

Քաղաքացու որոշում կուսակցության գործադիր մարմնի անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Թե Հայաստանի ներսում, թե Հայաստանից դուրս, միշտ կգտնվեն անհատներ և ուժեր, որոնք կփորձեն Հայաստանը թանկով վաճառել։

Երբ մենք պայքարում ենք ոչ թե պետությունը կայացնելու, ամրացնելու, հզորացնելու ուղղությամբ, այլ պետությունը թանկով վաճառողների դեմ, մենք ճանապարհ ենք բացում պետությունը էժան վաճառողների առաջ։ Այդպես սկսվել անկախության շարժումից և էդպես շարունակվում հիմա։

Ըստ այդմ, մեզ պետք է քաղաքական դաշտը մաքրել Հայաստանը մեզանից էժանով առնող (ընտրակաշառք) և թանկով օտարին վաճառող (գույք պարտքի դիմաց) կամ էդ առևտրի մեջ իրար հետ մրցակցության մտած ուժերից։

Միայն առողջ քաղաքական դաշտը կարող է գեներացնել առողջ ծրագրեր ու իրականություն դարձնել դրանք։ Էս ատելության ու հայատյացության մթնոլորտում հնարավոր չի պետություն զարգանա»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել