Կարող է թվալ, որ հայհոյելն ու սպառնալը տղամարդկության պատրանք է ստեղծում. Տարոն Սիմոնյան

7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Կարող է թվալ, որ բարոյական, կրթված լինելը այլևս մոդայիկ չէ։

Կարող է թվալ, որ հայհոյելն ու սպառնալը տղամարդկության պատրանք է ստեղծում։
Կարող է թվալ, որ մարտնչող տգիտությունը հաղթանակի երաշխիքն է։

Բայց պետք չէ հիասթափվել ծափողջույնների քանակից … Ընդհանրապես պետք չէ հիասթափվել այս ամենից, որովհետև դրանից հետո ավելի լավ չի լինում։

Հ.Գ. Մնում է՝ մինչև անդառնալիության կետը հիասթափվել հիասթափվելուց …»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել