ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է․
«ՀՀ ԶՈՒ N զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Թադևոսյանի և N զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Գևորգյանի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն։ Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի՝ ծառայողական քննության ժամանակահատվածում կասեցվել է գնդապետ Ա. Թադևոսյանի և գնդապետ Ա. Գևորգյանի ծառայողական պարտականությունների կատարումը»։
Նշենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվում, որ նրանք են Մեղրիի գնդի հրամանատար Արգամ Գևորգյանը և Մեհրաբի գնդի հրամանատար Արտակ Թադևոսյանը։