Այ դասալիք, դու ո՞վ ես, որ պատերազմ հաղթած նախագահի, Արցախի հերոսի անունը փոխած արտասանես․ Արթուր Վանեցյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակը գլխավորող Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այ դասալիք, դու ո՞վ ես, որ պատերազմ հաղթած նախագահի, Արցախի հերոսի անունը փոխած արտասանես:

Ես հետդ աշխատել եմ, հիմա աշխատում եմ Սերժ Սարգսյանի հետ, տպավորություն ունեմ, որ գոմից եկել եմ ակադեմիա:

Մեղք ես, այ կապիտուլյանտ, էսքան մեղքի տակ կռացել, տձև չաղացել, քրտինքի մեջ վառվել, գարշահոտ ես գցել դաշտում:
Հեռացիր, ուղղակի փախիր, դա իմ վերջին բարեկամական խորհուրդն է քեզ»:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել