4-րդ զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների զինծառայողները հունիսի 8-ին անցկացրել են համալիր մարզումներ: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Ստուգվել են զինծառայողների մասնագիտական գիտելիքները, մեթոդական պատրաստության մակարդակը, կատարելագործվել օդային թիրախների հայտնաբերման և խոցման գործնական հմտությունները»,- ասված է հայտարարության մեջ: