Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այսօր որոշումներ է ստորագրել, որով պաշտոնից ազատել է ԱԳ նախարարի 3 տեղակալներին։ Որոշումը ստորագրել է վարչապետին փոխարինող, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Ավետ Ադոնցին ազատել արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից»:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արտակ Ապիտոնյանին ազատել արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից»:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Գագիկ Ղալաչյանին ազատել Արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հրաժարական են ներկայացրել նախարարի 4 տեղակալները, սակայն Արմեն Ղևոնդյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ որոշում դեռևես չկա։