«Հանկարծ չփորձեք թպրտալ». Փաշինյանը զգուշացրեց՝ ընտրություններից հետո լինելու է վենդետա

Քարոզարշավի 2-րդ օրը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Թալինում հայտարարեց՝ կադրային ջարդեր են լինելու:

«Ջարդի են ենթարկելու այն պաշտոնյաները, ովքեր 2018 թվականից հետո հեղափոխության տված հնարավորությունից հետո ծվարել են ժողովրդի իշխանության միջանցքներում ու այս ողջ ընթացքում կատարել են տրոյական ձիու դերակատարում։ Հորդորում եմ ձեզ տալ ինձ այդ ջարդի մանդատը, որ տրոյական ձիերին դուրս շպրտենք։

Ես ասել էի, որ վենդետաներ չեն լինելու, ինձ տարբեր հավաքներից ուղարկում են լուսանկարներ ու մարդիկ այդ հավաքներին կանգած են ծուռ վզերով, ոնց որ թոկը վզին ընկնելով տարած լինեն, ակնհայտ է, որ որոշ հիմնարկների ղեկավարներ, որոշ համայնքների ղեկավարներ, իրենց վարչական լծակներն օգտագործելով, մարդկանց տանում են հավաքների», – ասաց Փաշինյանը։

Ըստ նրա՝ ընտրություններից հետո լինելու են վենդետաներ այն համայնքների ղեկավարների նկատմամբ, ովքեր ժողովրդին փորձում են ենթարկել հարկադրանքի․ «Կարճ ասած՝ էդ համայնքների ղեկավարները ռադ են լինելու։ Ամենադաժան քաղաքական վենդետան է լինելու։ Հանկարծ չփորձեք թպրտալ, կտեսնենք կադրային ջարդուփշուր, վզներից բռնած դուրս եմ շպրտելու, պատրաստվեք քաղաքացիական վրեժի», – ասաց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել