Տիգրան Արզաքանցյանենց կողմից դեռ ոչ մի խախտում չենք արձանագրել․ Ռուբեն Մելիքյան

ՀՀ և Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում են․

«Տիգրան Արզաքանցյանենց կողմից դեռ ոչ մի խախտում չենք արձանագրել։ Ոչ մի բացասական էմոցիա – միայն պոզիտիվ։

Օրինակ՝ միանգամից բարի ժպիտ է առաջանում, երբ կարդում ենք պաստառի մակագրությունը. «Տպագրված է Հայաստանի դեմոկրատական կուսակցության համակիրների կողմից՝ սեփական միջոցներով»։ Որովհետև բոլորս արդեն շատ լավ ենք ճանաչում Դեմկուսի այդ երկու համակրելի համակիրներին։ Ավելին՝ նրանց սեփական միջոցների աղբյուրն էլ ենք լավ իմանում։

Ի՞նչ ասեմ։ Քաջառողջություն և ամենայն բարիք պարոն Ռոտենբերգին»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել