Արագածոտնի մարզում քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կանգ առավ Դաշտադեմ համայնքում:
Բնակիչների հետ հանդիպմանը նա ասաց, որ դեռ 2020 թվականին որոշել էին Դաշտադեմի ամրոցում ամենամյա փառատոմ իրականացնել, բայց կորոնավիրուսի և պատերազմի պատճառով չիրականացավ. «Ոչինչ Դաշտադեմի ամրոցում մենք դեռ Յարխուշտան կպարենք»:
Նա փորձեց արտասանեց Գևորգ Էմինի հայտնի բանաստեղծությունը. «Պարեց Սասունն ու ողջ աշխարհը հիացավ…»:
«Ուրեմն միասին, բոլորս այս ամրոցում 2022 թվականից սկսած Յարխուշտայի փառատոնը պիտի անենք ու բոլոր հայերը պիտի Յարխուշտա պարել սովորեն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Գյուղացիներից մեկն ասաց, որ գյուղում անհետ կորած ունեն, կգտնեն, նոր դրանից հետո Յարխուշտա կպարեն:
Տեսանյութը՝ այստեղ