«Երեկվա քարոզչության օրը ցույց տվեց, որ մենք մեր թեզերի մեջ ճիշտ էինք, թե՛ գործող իշխանությունը, թե՛ նախկին իշխանություններն իրար ոչնչացնելու, իրար ոտնատակ տալու վերաբերյալ հայտարարություններ արեցին, դրանք իրապես մտահոգիչ են: Միանշանակ մեր ուղերձն է ազգային համերաշխության, ներքին հաշտության»,-այս մասին այսօր՝ հունիսի 8-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը:
Նրա ասաց, որ հույս ունի 10 օրերի ընթացքում հասնել իրենց ուզածին:
Անդրադառնալով այն հանգամանքին, որ Արտքաին գործերի բոլոր փոխնախարարները հրաժարականներ են ներկայացրել, Մարքուքյանն ասաց, որ դիվանագիտական ճակատում ԼՀԿ-ն իր մասնակցությամբ կարող է մեծ անելիք ունենալ:
«Ասել, թե որևէ պետության միջոցով մենք թշնամիներին հանելու ենք մեր տարածքից, դա աբսուրդի ժանրից է, նման բան չի կարող լինել, որովհետև դա արդեն չի ստացվել: Հայաստանը Ֆրանսիայի միջոցով չկարողացավ դա անել, ԵԱՀԿ-ի միջոցով չկարողացավ դա անել, ռուսների հետ բանակցելով չկարողացավ դա անել: Հայաստանին պետք է արտաքին ճակատում բալանսավորված քաղաքականություն վարել»,-ասաց նա:
Նա նշեց, եթե իրենք լինեն իշխանության կհամագործակցեն այն ուժերի հետ որոնք կունենան լավ կադրեր:
«Այնքան մարդիկ կան այս երկրում, հո մեր ծառի արմատը չի չորացել, այնքան լավ կրթություն ունեցող երիտասարդներ ունենք, դիվանագետներ ունենք, փորձառու դիվանագետներ ունենք»:
Մարուքյանի խոսքով՝ բոլորը պետք է մի կողմ դնեն իրենց քյաբաբային ելույթները և զբաղվեն երկրի ամրաշինության գործով:
Անդրադառնալով ընտրությունների անցկացման հնարավոր 2-րդ փուլին, Մարուքյանն ասաց, որ դա էլ մեկ այլ արհավիրք կլինի:
«Իր ղեկավարության արդյունքում ոչ ոք ոչ մի բանի համար պատասխան չի տվել: Այդ թվում ինքն էլ պատասխան չի տվել: Ոչ մի կոռուպցիոներ, ոչ մի թալանչի, ոչ մի պետական սխալ գործած մարդ ոչ մի բանի համար պատասխան չի տվել: Դուբայի էն միջոցառման համար, որ 140 հազար դոլար փող էին ծախսել վերջում տաղավարը չկար մեկը պատսխան տվե՞ց: Մեր հերոսների դիերի համար մեկը պատսխան տվե՞ց: Փաշինյանի օրոք ո՞վ է պատասխան տվել ընդհանրապես, ինքն ու պատսխանը ինչ կապ ունեն իրար հետ: Քոչարյանն իրեն ձեռք է առնում, ասում է՝ Փաշինյանը խոսք էր տվել ինձ դատել, անգամ դա չի արել»,-ասաց Էդմոն Մարուքյանը: