«Վերջին անգամ էս ճանապարհը Դեմիրճյանի օրոք էր ասֆալտապատվել, էտ հիմարները եկան դրին գյուլեցին մարդկանց, հիմա քո շնորհիվ մեր ճանապարհը սարքել են»,-այս մասին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին այսօր՝ հունիսի 8-ին, ասաց Արագոծոտնի Եղնիկ համայնքի բնակիչը:
Նիկոլ Փաշինյանը բնակիչներից հարցրեց, թե իրենց համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քանի՞ տոկոս ձայն կհավաքի:
«Մեր գյուղում մենք ցանկություն ունենք 90 տոկոս արդյունք ապահովենք, աշխատում ենք դրա համար»,-ասաց բնակիչը:
Բանկիչների հետ զրույցում վարչապետը նշեց, որ պետք է անցում կատարել կաթիլային ոռոգման:
«Երկրներ կան, որ անապատում գյուղատնտեսություն են զարգացրել և արտահանում են իրականացնում, դրա լուծումը կաթիլային ոռոգումն է: Այն տնտեսությունները, որ կանցնեն կաթիլային ոռոգման մենք 5 տարի ջրի փող ընդհանրապես չենք ուզելու: Մենք ծրագրեր ենք անում կաթիլային ոռոգմանը աջակցելու համար»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Քաղաքացիներն էլ պատասխանեցին՝ հունիսի 20-ին կանցնեք իրար հետ ամեն ինչը կանենք: