Դեմոկրատական կուսակցության ցուցակը գլխավորող Տիգրան Արզաքանցյանը նախընտրական քարոզարշավը սկսել է Գեղարքունիքի մարզից։
«Բարձր խոսքեր պետք չի ասել, որովհետև մեր տնտեսությունը հիմա մեծ աղետի մեջ է, ճգնաժամը խոշոր է։
Մենք պետք է անպայման ֆինանսական բոլոր խնդիրները լուծենք, ներդրումներ լինեն մեր երկրում, բյուջեն հարստացնենք, հետո անցնենք բոլոր թերի աշխատանքները կատարելուն, որ կառուցողական լինենք ամեն ծրագրերի հանդեպ»,-Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է նա։