«Հայոց Արծիվները» դադարեցնում է քարոզարշավը և կոչ անում չեղարկել ընտրությունները

«Հայոց Արծիվներ, միասնական Հայաստան» կուսակցության ղեկավար Խաչիկ Ասրյանը  Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ իր դադարեցում է քարոզարշավը, կուսակցությունը չի մասնակցելու արտահերթ ընտրություններին։

Ասրյանը նշել է, որ արտահերթ ընտրություններ չեն կարող անցկացվել Հայաստանի ամբողջ տարածքում, քանի որ որոշ տարածքներ օկուպացված են, ինչը նշանակում է, որ պետք է արտահերթ ընտրությունները չեղարկել։

«Կոչ եմ անում համախմբվել չեղարկել ընտրությունները, միասնական ջանքերով ադրբեջանցիներին դուրս հանել ՀՀ տարածքից, ապա անցկացնել նոր արտահերթ ընտրություններ, քանի որ Հայաստանի ամբողջականությունը և անվտանգությունը ավելին է, քան ցանկացած ընտրություն»,-նշել է նա։

Ասրյանը նշել է, որ իրենք 86 հոգանոց համամասնական անթերի ցուցակով հայտ են ներկայացել արտահերթ ընտրություններին մասնակցելու և հաղթելու, գրանցվել է, սակայն պայմանով, որ եթե մինչև արտահերթ ընտրությունների քարոզարշավի մեկնարկը Հայաստանի իշխանությունը Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցին չվռնդի հայոց հողից, ուրեմն բացառվում է, որ իրականացնեն նախընտրական քարոզարշավ և մասնակցի ընտրություններին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել