Մեղրին այսօր շատ ադեկվատ պատասխան է տվել Ռոբերտ Քոչարյանին․ Նիկոլ Փաշինյան

Փշատավան համայնքում ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Մեղրին այսօր շատ ադեկվատ պատասխան է տվել Ռոբերտ Քոչարյանին:

«Նրա հանդիպումը Մեղրի քաղաքում անցել է կիսադատարկ դահլիճներում և Մեղրիի փողոցներում ամբողջը գետիններին շպրտած քոչարյանների պլակատներն ու բուկլետներն են: Մեղրին իր պատասխանը տվել է և ես համոզված եմ, որ հունիսի 20-ին էլ է տալու»:

Փաշինյանը անդրադարձավ նաև Երևանում գինու փառատոնին, դրա մասնակիցների և կազմակերպիչների նկատմամբ հնչած քննադատությանը։

«Ամբողջ ընդդիմադիր դաշտը հարձակվել է այդ միջոցառման կազմակերպիչների վրա…Հայաստանում ապրելու փորձերին քննադատաբար են վերաբերվում նրանք, ովքեր Բաղրամյան պողոտայում քյաբաբ-խորոված էին անում, տաշ-տմբլ էին անում, երբ որ զոհերի 40 օրն էր չէր լրացել: Այդ մարդիկ հիմա եկել են, այդ ի՞նչ կոկորդիլոսի արցունքներ են թափում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել