Այս խայտառակ վարքագիծը անպատիժ չի մնալու․ Արամ Վարդևանյան

«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Վերջին օրերին պարբերաբար տեղեկություններ ենք ստանում, որ գործող ժամանակավոր իշխանությունը վարչական ռեսուրսի չարաշահմամբ սկսել է ճնշումներ գործադրել ուսուցիչների և դպրոցների տնօրենների վրա՝ փաստացի ստիպելով իրականացնել քարոզչություն հօգուտ վարչապետի պաշտոնակատարի։ Նշվածն առավել հաճախ արձանագրվում է Լոռու, Շիրակի և Արարատի մարզերում: Կրկնակի դատապարտելի է, որ այս գործընթացի մեջ ներգրավում են ԱԱԾ ծառայողների. սահմանային խայտառակ վիճակը կարգավորելու և անվտանգային սպառնալիքները կանխելու փոխարեն ուժային կարևորագույն կառույցը ծառայեցվում է ապօրինի խնդիրներ լուծելու համար։

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի «Հայաստան» դաշինքի նկատմամբ ապօրինությունների համակարգման և կազմակերպման համար նույնիսկ հատուկ շտաբ է ձևավորվել:

Մեկ անգամ ևս զգուշացնում ենք ժամանակավոր իշխանությունների  ապօրինի հրահանգները կատարողներին` այս խայտառակ վարքագիծը անպատիժ չի մնալու, յուրաքանչյուր դեպքի, յուրաքանչյուր ճնշված ուսուցչի ու տնօրենի համար օրենքի առաջ պատասխանատվության եք ենթարկվելու: Հրավիրում ենք միջազգային դիտորդական առաքելություն իրականացնողների ուշադրությունը, չնայած որևէ դեպքի դեռ պատշաճ արձագանք չի տրվել: Կարևորում ենք, որ Մարդու իրավունքների պաշտպանն այս հարցին ևս հետևողական լինի»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել