Մայիս ամսին վերաբնակեցման համար Արցախ է տեղափոխվել 12 ընտանիք․ Օպերատիվ շտաբ

2021 թվականի մայիս ամսում Հայաստանում Արցախի Հանրապետության կառավարման օպերատիվ շտաբի հայտնում է, որ Օպերատիվ շտաբի կողմից դեպի ԱՀ ճանաչողական այցերի կազմակերպման և տեղափոխման շրջանակներում Արցախի Հանրապետության տարբեր բնակավայրեր վերաբնակեցման համար տեղափոխվել է 12 ընտանիք (թվով 51 մարդ), իսկ վերաբնակեցման համար կազմակերպվել է 2 ճանաչողական այց, որոնցում ընդգրկվել են 4 ընտանիքների գլխավորները, և որոնց արդյունքում, 8 ընտանիքի տեղափոխման գործընթացը ևս կազմակերպման փուլում է:

«Ընդհանուր առմամբ, Արցախի Հանրապետության տարբեր բնակավայրեր վերաբնակեցման համար տեղափոխվել են 70 ընտանիք (թվով 343 մարդ)»,- ասված է հայտարարության մեջ։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել